Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արայիկ Հարությունյանը` սուպերնախարար

Արայիկ Հարությունյանը` սուպերնախարար
21.12.2018 | 12:56

«Ժամանակը» գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն: Նրա ղեկավարծ նախարարությանն են միացվելու մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Այս փոփոխությունները կիրականացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում»:

Դիտվել է՝ 5544

Մեկնաբանություններ